Թավշյա հեղափոխությունից 1,5 տարի անց պետական վերահսկողական ծառայությունը մանրակրկիտ ստուգումներ է սկսել, որպեսզի հասկանա, թե ո՛ր մարմիններն են խոչընդոտում Հայաստան եկած ներդրողներին: ՊՎԾ-ում ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, պատկերը ամբողջացնելուց հետո կառաջարկեն նոր մեխանիզմներ։