Վաշինգտոնում իմփիչմենթի հետ կապված զարգացումների պատճառով միջազգային հանրության ուշադրությունը սևեռվել է նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ ներքաղաքական կյանքում դրա հնարավոր հետևանքների վրա, գրում է New York Times պարբերականը: Ըստ ուկրաինացիների, այդ սկանդալն ուղղակիորեն ազդում է նաև Ուկրաինայի վրա՝ թուլացնելով նախագահ Զելենսկու դիրքերը: Նա հույս ունի բանակցել ՌԴ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ավարտի վերաբերյալ: Ուկրաինական «Ինքնապաշտպանության» ղեկավար Օքսանա Սիրոյեդն ասել է, որ ամերիկացիներն աջակցեցին և ապահովեցին Ուկրաինայի դիրքի լեգիտիմությունը, բայց Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ձևավորված անառողջ մթնոլորտի պատճառով հանրապետությունը մնացել է անպաշտպան: Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «լիարժեք կապի» մեջ է Զելենսկու հետ: Աջակցության կոչ է ստացվել Եվրամիությունից: Կիևի հետ աշխատող եվրոպացի մի բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ ժամանակին Ուկրաինան անխոհեմորեն հավատաց, որ Ամերիկան կլուծի իրենց բոլոր խնդիրները: Ըստ պաշտոնյայի, ուկրաինացիները հիմա պետք է հասկանան, որ Եվրամիությունը շատ ավելի սերտ և հուսալի գործընկեր է: