Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ մեկնաբանությունների կարիք չկա, քանի որ թվերը խոսուն են, իսկ մտահոգությունները տեղին չեն, որ լավատեսական տրամադրությունները, ներառականությունը, կոռուպցիայի դեմ պայքարը չեն արտացոլվում կոնկրետ թվերի տեսքով: Միրզոյանն ընդգծեց՝ այնպես չէ, որ ունենք մեր երազանքների բյուջեն, բայց կա վառ ապացույց, որ գնացքը ճիշտ ռելսերի վրա է դրված, և ընթանում ենք ճիշտ ուղղությամբ: