2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վարչապետը նշել է, որ Հայաստանի բյուջեի միջին տարեկան աճը կազմում է 14 տոկոս՝ նախկին 7 տոկոսի փոխարեն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդ տարի նախատեսվում է ճանապարհների կառուցման, նորոգման ու հիմնանորոգման համար հատկացնել այնքան գումար, որքան նախատեսվել էր 2015-2017 թթ. պետական բյուջեով միասին: