Նոյեմբերի կեսից Ֆրանսիայի հարավ-արևելքում մոլեգնում է ձնաբուքը, այն արդեն դարձել է մեկ մարդու մահվան պատճառ: 63-ամյա տղամարդու վրա հսկա ծառ է տապալվել, նրա կողքին գտնվող 27-ամյա մեկ այլ քաղաքացի էլ վնասվածքներ է ստացել: Բարձր լարման էլեկտրալարերի վրա ծառերի ընկնելու պատճառով 140.000 տուն հոսանքազրկվել է, առաջացել են խցանումներ, հայտնում է Le Parisien-ը: Ըստ տեղական օդերևութաբանների, նման առատ ձյուն Ֆրանսիայում չի տեղացել վերջին 20 տարվա ընթացքում: