Փարիզի հայ ուսանողների տունը 90 տարեկան է: Տոնակատարությանը երգչախմբով սպասված հյուր էր Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, որը եղել է այս հաստատության երբեմնի սանը: Այսօր էլ հայ ուսանողների տունը շարունակում է տանիք լինել փարիզյան համալսարաններում կրթություն ստացող երիտասարդների համար։