Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հորդորեց պետական բյուջեին վերաբերվել սեփական ընտանեկան բյուջեի պես:
«ՀՀ պետական բյուջեն կառավարություն - հասարակություն համագործակցության ամենաուժեղ ու ամենացայտուն ձևն է: Երբ առաջնորդվում ենք այն կարգախոսով, որ Հայաստանը մեր օջախն է, իսկ ժողովուրդը մեր ընտանիքն է, հետևաբար, ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է: Եվ մենք՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին, սկսած պաշտոնյաներից, ավարտած՝ գնորդով, շարունակած՝ վաճառողով, պետք է ՀՀ պետական բյուջեին վերաբերվենք այնպես, ինչպես մեր ընտանեկան բյուջեին ենք վերաբերվում: Այո՛, 2020 թ. պետական բյուջեն հեղափոխական է, և Հայաստանում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում, և 2020 թ. հունվարի 1-ից նոր թափ է հավաքելու»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: