Մեր երկրում կբացվի Նիդեռլանդների դեսպանատուն: Նիդեռլանդների խորհրդարանը որոշում կընդունի արտգործնախարարությանը հատկացնել 2 միլիոն եվրո՝ Երևանում դեսպանություն բացելու համար: Նախագծի հեղինակը պատգամավոր Ջոել Ֆորդևինդն է, որ Նիդեռլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկին օրեր առաջ կոչ արեց 2020-ի ապրիլի 24-ին այցելել Ցեղասպանության հուշահամալիր: