«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ տնօրինության» ՊՈԱԿ-ը նոյեմբերի 18-ից սկսում է ձմեռային շուրջօրյա հերթապահություն։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ (010 56-25-33) շուրջօրյա հերթապահ հեռախոսահամարից, ինչպես նաև «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ տնօրինության» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջից կամ ֆեսբուքյան սոցիալական էջից»,- նշված է հաղորդագրության մեջ։