Մենք ողջունում ենք Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը: Այդ մասին ասված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում:
«Այս քայլը աջակցության դրսևորում է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Նիդեռլանդների միջև»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների խորհրդարանը որոշել է արտգործնախարարությանը հատկացնել 2 միլիոն եվրո՝ Երևանում դեսպանություն բացելու համար: Նախագծի հեղինակը պատգամավոր Ջոել Ֆորդևինդն է, որը Նիդեռլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկին օրեր առաջ կոչ արեց 2020-ի ապրիլի 24-ին այցելել Ցեղասպանության հուշահամալիր: