ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից երկու մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են: Ձերբակալվել է կասկածյալը՝ 16-ամյա դեռահասը:
Հարձակվողի զոհերը՝ 16-ամյա աղջիկն ու 14-ամյա տղան, ծանր վիրավորվել և մահացել են հիվանդանոցում, մյուս 3-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Կրակոցներից հետո հրաձիգն ինքնասպանության փորձ է արել և ծանր վիճակում հիվանդանոցում է: Հաղորդվում է, որ այդ օրը նրա ծննդյան տարեդարձն էր:
Մեկ օր առաջ նման դեպք էր տեղի ունեցել Ռուսաստանում՝ Բլագովեշչենսկի քոլեջում: 19-ամյա ուսանողը կրակ էր բացել ուսումնական հաստատության մասնաշենքերից մեկում և սպանել իր հասակակցին, որից հետո ինքնասպան էր եղել: