Կառավարության ծրագրի բազմաթիվ կարևոր դրույթներ չեն արտացոլվել բյուջեում,- այդ մասին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա նշեց, որ երկու տարում ներդրումների ծավալի աճը չի գերազանցել 6,7 տոկոսը: Ըստ Թանդիլյանի՝ բյուջեի նախագիծը պետք է վերադարձնել և 4 օրում շտկել: