Լիբանանի քաղաքական ուժերը համաձայնության են եկել նոր վարչապետի թեկնածության հարցում: Այդ պաշտոնը կզբաղեցնի ֆինանսների նախկին նախարար Մուհամադ Սաֆադին: Նոր կառավարությունը կներկայացնեն «տեխնոկրատներն ու քաղաքական գործիչները»: 75-ամյա Սաֆադին 2011-ից մինչև 2014 թվականը ֆինանսների նախարար Է եղել Նաջիբ Միկատիի կառավարությունում: