Կոշիկի վրա բազմաշերտ պաշտպանիչ անջրանցիկ ծածկոցներ քաշելով՝ ժպտադեմ զբոսաշրջիկները լուսանկարվում են Վենետիկի ջրով հեղեղված Սբ Մարկոսի հրապարակում:
Ջրհեղեղը լուրջ խնդիր է դարձել նաև հյուրանոցների և ռեստորանների համար, որոնք փորձում են նույնիսկ այդ պայմաններում այցելուներ չկորցնել: Օդերևութաբաններն էլ զգուշացրել են, որ ուրբաթ Վենետիկում հորդառատ անձրևներ են սպասվում, որոնք կարող են ուժեղ հեղեղումների նոր ալիք առաջացնել:
Իտալիայի կառավարությունը արտակարգ իրավիճակ է հայտարարել Վենետիկում և որոշել է 20 միլիոն եվրո օգնություն տրամադրել քաղաքին ու նրա բնակիչներին: