Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցավակցություն է հայտնել Սիրիայի Կամիշլի քաղաքի հայկական համայնքում հայ հոգևորականների սպանության առնչությամբ։
«Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Սիրիայի հայ համայնքին»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում հաստատված հրադադարին և դրանից հետո ստեղծված վիճակին։
Նա նշել է, որ Սիրիայի կառավարության վերահսկողության տակ չգտնվող տարածքներում քրիստոնյաների նկատմամբ բռնության և ահաբեկչության գործողությունները մեծ վրդովմունք են առաջացնում։