Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը խորհրդարանում հայտնել է, որ Երևանում կառուցվելիք «Ինժեներական քաղաքի» նախագծման աշխատանքները մոտեցել են ավարտին, շինարարությունը կսկսվի 2020-ին:
Նախարարի տեղեկությամբ՝ կառուցվելիք քաղաքում նախատեսվում է տեղավորել 35 ճարտարագիտական ընկերություն, ստեղծել 1,5 հազար աշխատատեղ:
Հայաստանի Կառավարությունը 21,2 մլն դոլար արժողությամբ «Ինժեներական քաղաքի» շինարարության հայեցակարգն ընդունել է 2018-ին: Ըստ նախնական որոշման՝ նախագիծը կֆինանսավորեն Հայաստանի Կառավարությունը (Համաշխարհային բանկի վարկային միջոցներից) և հայտնի National Instruments ամերիկյան ընկերությունը: