Շվեյցարիայի Բազել քաղաքում տեղի է ունեցել ականների հայտնաբերման 2019 թ. գիտաժողով՝ «Պայթուցիկների հայտնաբերման սենսորային տեխնոլոգիաներն անօդաչու թռչող համակարգերում» թեմայով։ Կազմակերպել են Urs Endress հիմնադրամն ու Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնը: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը 1lurer.am-ին հայտնեց, որ կենտրոնի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն ու գործողությունների բաժնի ավագ մասնագետ Անի Զաքարյանը մասնակցել են Ժնևի ականազերծման միջազգային կենտրոնի կազմակերպած հակաականային գործունեության 7-րդ տեխնոլոգիական սեմինարին: Գիտաժողովի և սեմինարի ավարտին կազմակերպվել է հակաականային գործունեության ոլորտում գործածվող նոր տեխնոլոգիաների ցուցադրություն, որի ժամանակ մասնակիցները ծանոթացել են ներկայացվող տեխնիկային և տեխնոլոգիական նորարարություններին, դրանց հնարավորությունների վերաբերյալ հարցեր ուղղել անմիջական արտադրողին: