Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արայիկ Գրիգորյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: