Ավստրալիայի Qantas ավիափոխադրողն ավարտել է ամենաերկար անվայրԷջք թռիչքը՝ օդում անցկացնելով 19 ժամ 19 րոպե: Սա ընկերության ծրագրած երեք հետազոտական թռիչքներից երկրորդն Է, որոնց նպատակն է ուսումնասիրել առանց կանգառի գերհեռավոր թռիչքների ազդեցությունը անձնակազմի և ուղևորների վրա: Boeing 787 Dreamliner ինքնաթիռը մեկնել Է բրիտանական «Հիթրոու» օդանավակայանից և վայրէջք կատարել Սիդնեյում՝ անցելով 10 երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ֆիլիպինների ու Ինդոնեզիայի տարածքների վրայով: Օդանավում եղել է 50 մարդ: