Հայաստանը հայտարարել ու վերահաստատել է, որ պատրաստ է մանկական քաղցկեղի դեմ միասնական պայքարի առաջամարտիկներից լինել: Խնդրին նվիրված վերջին համաժողովը Ղազախստանում է անցկացվել: Իսկ այսօր Երևանի արյունաբանական կենտրոն են այցելել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ու Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը: