ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար այցելել Մոսկվա՝ ներկա լինելու Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ դա կապված է ԱՄՆ-ի առաջիկա նախագահական քարոզարշավի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի ղեկավարը Օսակայի գագաթնաժողովի հանդիպմանը իր ամերիկացի գործընկերոջը մայիսի 9-ին Մոսկվա էր հրավիրել: Ուշակովի խոսքով ՝ Սպիտակ տան ղեկավարը «դրական» էր պատասխանել հրավերին: