Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարևոր իրազեկում.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևն անբեկանելի փաստ է: Երեկ ԱՄՆ Սենատում կասեցված բանաձևն այլ բանաձև է և ոչ մի կապ չունի արդեն ընդունված և պատմություն դարձած բանաձևի հետ: Թիվ 296 բանաձևը չի հաջողվել կասեցնել, և դա այսօր կա և, կրկնում եմ, պատմական իրողություն է»: