ՀՖՖ-ից հայտնում է, որ կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը: «Նոա»-«Լոռի» խաղին` երկրպագուների կողմից մրցավարի հասցեին անպարկեշտ արտահայտություն հնչեցնելու համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն, «Նոա» ՖԱ ՀԿ-ն տուգանվել է 30000 ՀՀ դրամով:
«Փյունիկ»-«Շիրակ» խաղին «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Ռոբերտ Հակոբյանի հեռացման համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 32-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ նա որակազրկել է 1 խաղով, իսկ «Փյունիկ» ակումբն էլ տուգանվել է 25000 ՀՀ դրամ: