Վրաստանում ոչ կառավարական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ ու երկրի շատ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են կազմակերպել այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժել էր սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է անցնել համամասնական ընտրական համակարգի: Ակտիվիստներն արգելափակել են կենտրոնական Ռուսթավելի պողոտան:
Ընդդիմադիր ղեկավարներից մեկը հայտնել է, որ բողոքի ակցիան ծրագրվել էր Վրաստանի ժամանակով ժամը 19.00-ին, սակայն քաղաքացիական բողոքը մեկնարկել է անմիջապես: