Ամերիկացի սենատոր Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Իր որոշումը Գրահամը կայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, ինչի մասին ավելի ուշ հայտնել է Սենատի նիստի ժամանակ:
«Ես հենց նոր եմ հանդիպել նախագահներ Էրդողանի և Թրամփի հետ և նրանց հետ քննարկել եմ այն խնդիրները, որոնց բախվում ենք Սիրիայում...Հուսով եմ՝ Թուրքիան և Հայաստանը կմիավորվեն և կլուծեն այդ հարցը»,- հայտարարել է սենատորը:
Ըստ Գրահամի՝ բանաձևի կասեցման որոշումը կայացրել է ոչ թե անցյալի, այլ ապագայի համար:
Կոնգրեսի վերին պալատի օրենսդրության համաձայն՝ ցանկացած սենատոր կարող է կասեցնել օրենսդրական նախաձեռնությունը: