Որդեգրման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է տեղեկություններ հավաքել: ԱԱԾ աղմկահարույց հաղորդագրությունից հետո «Լուրեր»-ը գնացել է թեմայի հետքերով: Թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Ժաննա Անդրեասյանը: