Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար, նախկին Պաշտպանության նախարար Ավիդգոր Լիբերմանին հրավիրել է կիրակնօրյա հանդիպման: Նեթանյահուն նման առաջարկով է հանդես եկել հինգշաբթի երեկոյան, Գազայում ռազմական գործողությունների ավարտից հետո՝ փոխանցում է The Times of Israel-ը:
Հաղորդվում է, որ Նեթանյահուն նոյեմբերի 17-ին՝ ժ. 17:00-ին Լիբերմանի հետ կքննարկի կառավարության ձևավորման հետ կապված փակուղային իրավիճակը:
Ավելի վաղ Լիբերմանը հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Բենի Գանցի հետ, որից հետո ակնարկել էր վերջինիս կուսակցության ներսում առկա անհամաձայնությունների մասին: Լիբերմանը նաև հայտարարել էր, որ բոլոր կուսակցությունների առաջնորդները պարտավոր են ընդունել նախագահ Ռեուվեն Ռիվլինի միասնության պլանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար, նախկին Պաշտպանության նախարար Ավիդգոր Լիբերմանին հրավիրել է կիրակնօրյա հանդիպման: Նեթանյահուն նման առաջարկով է հանդես եկել հինգշաբթի երեկոյան՝ Գազայում ռազմական գործողությունների ավարտից հետո՝ փոխանցում է The Times of Israel-ը:
Հաղորդվում է, որ Նեթանյահուն նոյեմբերի 17-ին՝ ժ. 17:00-ին, Լիբերմանի հետ կքննարկի կառավարության ձևավորման հետ կապված փակուղային իրավիճակը: