Նոյեմբերի 12-ից 27-ը Փարիզում տեղի ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր Կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում, նոյեմբերի 13-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն ընտրվել է հաղորդակցության և տեղեկատվության հանձնաժողովի նախագահ։
Այս հանձնաժողովը Գլխավոր Կոնֆերանսի վեց հանձնաժողովներից մեկն է, զբաղվում է փաստաթղթային ժառանգության, նոր տեխնոլոգիաների, լրագրողների ազատության, գիտության բաց աղբյուների և այլ հարցերով։