Մոլդովայի խորհրդարանը հաստատել է երկրի ֆինանսների նախկին նախարար Իոն Կիկուի ղեկավարության տակ գտնվող կաբինետի նոր կազմը՝ այսպիսով կանխարգելելով երկրում խորհրդարանի նոր ընտրությունների անցկացումը: Վարչապետի թեկնածությունն ու նրա առաջարկը պաշտպանել են երկու խոշոր խմբակցություն՝ սոցիալիստներն ու դեմոկրատները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Մոլդովայի խորհրդարանը պաշտոնանկ էր արել ամբողջ կառավարությանը: Երեկ էլ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել էր, որ կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրում է երկրի ֆինանսների նախկին նախարարի թեկնածությունը: