Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին և ևս մի քանի խորհրդարանականներ հայտարարել են, որ հեռանում են իշխող կուսակցությունից ու լքում են իրենց պաշտոններն այն բանից հետո, երբ խորհրդարանը տապալել է սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է անցնել համամասնական ընտրական համակարգի:
Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Վրացական երազանք»-ը, որի պատգամավորների մի մասն էլ դեմ է քվեարկել փաստաթղթին:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և «Հայրենասերների ալյանս» խմբակցությունները կողմ են քվեարկել փոփոխություններին: