Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքի էջում ներկայացրել է նոր տվյալներ.
«2019 թ.-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 միլիոն 459 հազար 152 զբոսաշրջիկ, ինչը 2018թ.-ի նույն ժամանակամիջոցի համեմատ ավել է 14,4%-ով: Այցելուների քանակով առաջատար հնգյակում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, ԱՄՆ և Գերմանիան»,-գրել է փոխվարչապետը: