ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Դեյվիդ Շենկերն աշխատանքային այցով Իսրայելում է գտնվում: Հինգշաբթի երեկոյան հանդիպելով լրագրողներին՝ Շենկերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը Լիբանանի բանակին տրվող օգնությունը լավ ներդրում է համարում:
Շենկերն, այսպիսով, հրաժարվել է կենտրոնանալ իսրայելական քննադատությունների ուղղությամբ, ըստ որոնց՝ Լիբանանի բանակին տրվող օգնությունը կարող է հայտնվել «Հըզբոլլահ»-ի ձեռքում:
«Մենք վստահ ենք լիաբանանյան բանակի առումով և այն դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր՝ սունիական ջիհադիստների դեմ պայքարում: Մենք լսել ենք մեր իսրայելական դաշնակցի տեսակետը և այն հաշվի կառնենք»,- ասել է Շենկերը: