ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տևել են մեկ ժամ 15 րոպե: Սպիտակ տանը երկու երկրներիի նախագահների հանդիպումն անցել է փակ ռեժիմով՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցութան: Առանձնազրույցից հետո Թրամփն ու Էրդողանը շարունակել են բանակցություններն ընդլայնված ձևաչափով:
Բանակցությունների հիմնական թեմաները Սիրիայի հյուսիսում ստեղծված վիճակը, ինչպես նաև Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ Վաշինգտոնի և Անկարայի միջև ծագած տարաձայնություններն են եղել: Հանդիպման սկզբում Թրամփը բարձր է գնահատել իր թուրք գործընկերոջ հետ հարաբերությունները և հավելել, որ երկու կողմերը 100 միլիարդ դոլարի պոտենցիալ առևտրային գործարք կքննարկեն: