Թրամփ-Էրդողան հանդիպումն ընթացել է բողոքի ցույցերի ուղեկցությամբ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տվյալներով՝ ցույցին մասնակցել է ավելի քան 3000 մարդ՝ հայեր, ամերիկացիներ, քրդեր, հույներ:
Ցուցարարները պահանջել են, որ ԱՄՆ-ը դեմ կանգնի Թուրքիայի ագրեսիային և իրավախախտումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս:
Վանկարկելով «ահաբեկիչ Էրդողան» արտահայտությունը՝ նրանք պահանջել են վերջ դնել Սիրիայում թուրքական ռազմարշավին, քրդերի սպանությանը, լրագրողների ձերբակալությանը, Հայաստանի շրջափակմանը, Հայոց ցեղասպանության ժխտմանն ու եկեղեցիների պղծմանը: