Թուրքիան Սիրիայի հյուսիսարևելյան շրջանի Ռաս ալ-Այն քաղաքում սկսել է ռազմաբազայի շինարարությունը: Այս մասին հաղորդում է սիրիական ազգային SANA գործակալությունը:
«Սիրիայի Ռաս ալ-Այն քաղաքի հարավային արվարձաններից մեկում՝ ալ-Հավաս գյուղում, թուրքական ուժերը սկսել են իրենց ռազմաբազայի շինարարությունը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսային շրջանում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի իշխանությունների նպատակն այնտեղ բուֆերային գոտի ստեղծելն ու քրդական ուժերի դեմ պայքարն էր: