Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային արտահանձնել թուրք կրոնական գործիչ և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: Էրդողանը համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել:
«Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն արտահանձնի ահաբեկիչներին մեր պահանջով այնպես, ինչպես մե՛նք ենք արտահանձնում նրանց ԱՄՆ-ի պահանջով: Գյուլենի կազմակերպությունն ահաբեկչական կառույց է, որն անհաջող ոտնձգություն է կատարել Թուրքիայի սահմանադրական կարգի նկատմամբ, ինչի պատճառով մահացել են մեր 251 քաղաքացիները, իսկ 2193-ը ստացել են վնասվածքներ»:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որն այժմ բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: