Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին է հանձնել իրեն հասցեագրված Սպիտակ տան նամակը:
Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ղեկավարն ասել է. «Այդ նամակը ես հանձնել եմ հարգելի նախագահին»:
Հիշեցնենք, որ Թրամփը նամակ էր գրել Էրդողանին, որտեղ Սպիտակ տան ղեկավարն իր թուրք պաշտոնակցին հորդորում էր հիմար չլինել ու «լավ տղա» չձևանալ՝ «հիանալի գործարք» կնքելով քրդերի հարցում:
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել են ռուսական С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի ու ամերիկյան F-35 նորագույն կործանիչների գնման հարցը: Նա նշել է, որ այդ հարցերը հնարավոր է լուծել միայն խաղաղ երկխոսության արդյունքում: