Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հրավերով, պաշտոնական այցով, ժամանել է Հայաստան:
Այցի շրջանակներում Դարիգա Նազարբաևան հանդիպումներ կունենա Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Նախատեսվում են քննարկումներ հայ-ղազախական երկկողմ գործակցության, ինչպես նաև՝ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: