Գերմանիայի ոստիկանությունը Քյոլնի, Ֆրանկֆուրտի, Վիսբադենի և Դյուսելդորֆի 30 օբյեկտներում խուզարկություն է անցկացրել: Spiegel պարբերականը հայտնում է, որ օպերացիայի ընթացքում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք մեղադրվում են փաստաթղթերի կեղծման, փողերի լվացման և միգրանտների անօրինական տեղափոխման համար: Միգրանտներին Ադրբեջանից Գերմանիա տեղափոխելու համար նրանք ստացել են 3000-10.000 դոլար գումար: