Chronograf-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերության կազմում և զբաղվում է նորարարարական,դիզայներական ծրագրերով: Այդ ծրագրերից երեքը նվիրված են հայոց գրերին:Chronograph-ի առաջին նախագիծն իրականացվել է Rebecca իտալական նորաձև զարդեր արտադրող ապրանքանիշի հետ համատեղ։ Թողարկվել են My World Alphabet հավաքածուի հայտնի կախազարդերը` հայկական տառերով:
Jaquet Droz ժամագործական տան Petite Heure Minute Armenian letters մոդելը հարգանքի տուրք է մատուցում հայոց գրերին: Ձեռքով նկարված թվատախտակի վրա տառերը պատկերված են թռչունների տեսքով: Հայկական գեղագրության այս յուրահատուկ ձևը կոչվում է «Թռչնատառ»:
Chronograph-ի երրորդ գործընկերը Montegrappa գրիչներ արտադրող հանրահայտ իտալական բրենդն է: Թողարկվել է հայոց գրերին նվիրված Fortuna Armenian Alphabet սահմանափակ քանակով նմուշներ: Գրիչների վրա նրբորեն փորագրված է ամբողջ այբուբենը: Հավաքածուն թողարկվել է գրիչների երկու տարբերակով` գնդիկավոր և ինքնահոս:
Fortuna Armenian Alphabet մոդելը ստեղծվել է այն վայրում, որտեղ ավելի քան մեկ դար կերտվում են Իտալիայի լավագույն գրիչները: