Վենետիկի պատմական կենտրոնը գրեթե 75 տոկոսով անցել է ջրի տակ՝ հաղորդում է իտալական մեդիան: Փակ են բացօթյա սրճարանները, խախտվել է սովորական կյանքը:
Մամուլի փոխանցմամբ՝ որոշ տեղերում ջրի բարձրությունը հասնում է 156 սմ-ի: Համարվում է, որ աա վերջին 40 տարում ամենաուժեղ ջրհեղեղն է Վենետիկումն, որովհետև Սրբ. Մարկոսի հրապարակն, օրինակ, նման իրավիճակներում հիմնականում «չոր էր մնում», իսկ այժմ այն բացօդյա լողավազանի է վերածվել:
Ջրի մակարդակը Վենետիկում սովորաբար բարձրանում է նոյեմբերի սկզբից մինչև հունվարի վերջն ընկած ժամանակահատվածում: