Այս տարվա 9 ամիսներին ապրանքների արտահանումն աճել է 7,9%-ով: Այդ մասին Աժ-ում բյուջեի քննարկմանը հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ պատրաստի սննդի արտահանումը նույն ժամանակաշրջանում աճել է 14.9 տոկոսով, այսինքն` էապես ավելի բարձր է, քան ընդհանուր ապրանքների արտահանման ցուցանիշը: Սարքերի և ապարատների արտահանումն աճել է 13.5 տոկոս, բուսական սննդի արտահանումը՝ 15.2 տոկոս, հանքահումքային ապրանքների արտահանումը՝ 12 տոկոս: