Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գողանում է իր երկրի նավթը: Ռուսական Россия 24-ին տված հարցազրույցում Ասադն ԱՄն-ին անվանել է «հանցախմբերով ստեղծված քաղաքական վարչակազմի վրա հիմնված պետություն»:
Այն մասին, թե Սիրիայի նավթային ենթակառուցվածքների պաշտպանության պատրվակով ԱՄն-ը շարունակում է թալանել այդ երկիրն ու ֆինանսավորել հակակառավարական խմբավորումները, ավելի վաղ հայտարարել էր նաև ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: