Պաղեստինյան «Իսլամական Ջիհադ» խմբավորումը հայտարարել է, որ Եգիպտոսի միջնորդությամբ՝ Իսրայելի հետ հաստատված հրադադարն ուժի մեջ է մտել այն բանից հետո, երբ արաբա-իսրայելական հակամարտությունը կրկին թեժացել էր:
Հիշեցնենք, որ վերջին երկու օրերի ընթացքում Գազայի հատվածի ուղղությամբ իրականացված օդային հարձակումների զոհ է դարձել 34 մարդ: Միաժամանակ հայտնի է դարձել, որ Գազայի հատվածից արձակված հրթիռների պայթյուններից տուժել է 63 իսրայելցի:
Հակամարտող կողմերին հաշտեցնելու գործընթացը կյանքի կոչելու համար Եգիպտոսի իշխանությունը ջանքեր չի խնայել: