Իռլանդական Ryanair ավիաընկերության բացած նոր ուղղություններին գումարվում են նաև ռուսական Azimuth ավիաընկերության կողմից բացվելիք նոր չվերթը՝ դեպի Կալուգա:
«Ընդհանրապես, 8 հաստատված նոր ուղղություն ունենք, բայց նախատեսում ենք, որ 10-ից ավել կլինեն մինչև ամառային սեզոնի բացումը»,- տեղեկացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը: