2020-ի պետական բյուջեի մասին ԿԲ եզրակացությունը
Խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի մասին Կենտրոնական բանկի եզրակացությունն է ներկայացրել կառույցի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա անդրադարձել է 2019-ի պետական բյուջեի կատարողականին՝ վստահեցնելով, որ տարվա ընթացքում պահպանվում է տնտեսական ակտիվության բարձր մակարդակը, այնուհետ տեղեկացրել է, որ 2020-ին նախատեսվել է ՀՆԱ-ի 4.9 տոկոս իրական աճ: