Ըստ վերջին տվյալների՝ Վենետիկում մեկ զոհ կա սկսված ջրհեղեղի պատճառով: Հորդառատ անձրևների և քամու պատճառով ջրի մակարդակը բարձրացել է 187 սմ, քաղաքի մոտ 80 տոկոսը հայտնվել է ջրի մեջ: Քաղաքային իշխանությունը պատրաստվում է արտակարգ դրություն հայտարարել:
Սուրբ Մարկոսի հրապարակում ջրի մակարդակը մեկ մետրից ավելի է, հեղեղվել է նաև համանուն տաճարը:
Վենետիկում ջրի ավելի բարձր մակարդակ` 190 սմ, գրանցվել էր 1966 թվականին: Այդ ժամանակ ջուրը հեղեղել էր ոչ միայն Վենետիկը, այլև իտալական մի շարք այլ քաղաքներ, այդ թվում` Ֆլորենցիան:
Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն հայտարարել է, որ քաղաքն իսկական աղետ է ապրում: Բնակիչներին խորհուրդ է տրվել փողոցներ դուրս չգալ: