Ռուսաստանը կմնա աշխարհի ամենամեծ գազ արդյունահանող երկիրն առնվազն մինչև 2040 թվականը: Մինչև 2025 թվականն էլ Միացյալ Նահանգները կհասցնի զբաղեցնել երկրորդ տեղը. այս մասին նշված է էներգետիկայի միջազգային գործակալության կազմած World Energy Outlook տարեկան զեկույցում: Փաստաթղթի համաձայն՝ մինչև 2030 թվականը Ռուսաստանը, 2018 թվականի համեմատությամբ, գազի արտահանումը կավելացնի 26 տոկոսով, 2040-ին` ևս 16 տոկոսով: 2040-ին Կատարը կդառնա հեղուկացված բնական գազի խոշորագույն արտահանողը: Նրա հիմնական մրցակիցը կլինի Ավստրալիան, որը կարճ ժամանակահատվածում կկարողանա գերազանցել իր մրցակցին: Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ մինչև 2025 թվականը Միացյալ Նահանգները կբարձրացնի թերթաքարային նավթի և գազի արդյունահանումը ու ածխաջրածինների արտահանման ծավալով առաջ կանցնի Ռուսաստանից: Գործակալության կանխատեսման համաձայն՝ հետագայում Միացյալ Նահանգների ջանքերի շնորհիվ Ռուսաստանն ու ՕՊԵԿ-ի երկրները ստիպված կլինեն նվազեցնել իրենց մասնաբաժինը էներգետիկ շուկայում: