Հանրաճանաչ ամերիկահայ փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթերում» անդրադարձել է ահաբեկիչների կողմից Կամիշլիում Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորականի ու իր հոր սպանությանը՝ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Եթե «Իսլամական պետությունը» վերադարձել է, ուրեմն դուք և Էրդողանը բերեցիք նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին՝ քրդերին կոտորելու հարցում: Մարդիկ կտառապեն, կմահանան, ձեր «սիրելի Էրդողանը» պետք է գոհ լինի: «Իսլամական պետությունը» սպանել է հայ քահանային ու նրա հորը: Արդյոք Էրդողանը գնե՞լ է ձեզ»,- գրել է Շերը՝ Վաշինգտոնում սպասվող Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ:
Հիշեցնենք՝ երկու օր առաջ Սիրիայում ահաբեկիչները սպանել էին Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու իր հորը` Հաննա Պետոյանին։