Նշանավոր գիտնական Յուրի Օգանեսյանն արժանացել է գիտնականների համար հեղինակավոր՝ Դեմիդովյան մրցանակի:
Օգանեսյանը հոգաբարձուների խորհրդի կողմից մրցանակի դափնեկիր է դարձել «նոր քիմիական տարրերի բացահայտման գործում մեծ ներդրման համար»:
Հայազգի անվանի ֆիզիկոսը Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրել էր 1 տարրով: Այն ավելի ուշ կոչվել էր տարրը հայտնաբերած գիտնականի անունով` Oganesson (Og):
Հայազգի գիտնականը Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավարն է, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ: